Բրայան Աթվուդի բիժուտերիայի հավաքածու

Բրայան Աթվուդը, ով հայտնի է շքեղ կոշիկների մոդելավորմամբ, ուժերը փորձել է նաեւ բիժուտերիա ստեղծելու ուղղությամբ: Դիզայները ներկայացրել է Գարուն 2013 բիժուտերիայի հավաքածու` ոսկու եւ կաշվի համադրությամբ: Հավաքածուն հիմնականում ներառում է տարբեր ոճերի եւ չափսերի ապարանջաններ:

brian-atwood-creates-jewelry-collection-1

Դիզայները նաեւ մոդելավորել է մի շարք նորաոճ կլաչեր, որոնք նույնքան շքեղ եւ պայծառ են, որքան Աթվուդի ստեղծած կոշիկները: Կլաչերը կարելի է կրել եւ երեկոյան զգեստների, եւ ամենօրյա հագուստների հետ:

brian-atwood-creates-jewelry-collection2

Ապարանջանները հմայիչ աքսեսուարներ են երեկոյան զգեստների համար, ինչպես նաեւ ներդաշնակ են նայվում ամենօրյա հանդերձանքի հետ: Հավաքածուն պատրաստված է Իտալիայում. այն նաեւ հասանելի է առցանց տարբերակով, ինչպես նաեւ վաճառվում է Աթվուդի նյու յորքյան խանութում:

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply

hanuman chalisa yantra | fat cutter | body buildo | asthi jivak