Ջենիֆեր Բերի Գարուն 2013 գլխազարդերի հավաքածու

Նորաձեւությանը հետեւողներին չի կարող անտարբեր թողնել Ջենիֆեր Բերի Գարուն 2013 գլխազարդերի հավաքածուն: Վերջինս ներառող ինքնատիպ եւ հմայիչ աքսեսուարներն անկրկնելի տեսք կհաղորդեն ցանկացած կնոջ:

jennifer_behr_spring_2013_lookbook18

Ջենիֆեր Բերն իր ապրանքանիշն ստեղծել է 2005 թ-ին: Ներկայում նա հիմնականում կենտրոնացած է աքսեսուարների հավաքածուի թողարկման վրա: Մազերի աքսեսուարների նոր հավաքածուն փոփոխական է, քանի որ այն առաջարկում է եւ նորաոճ, եւ կանացի տեսականի` առավել նրբացնելով մազերի զարդարանքները, որը կընդգծի ամբողջ տեսքը:

jennifer_behr_spring_2013_lookbook21

Գլխազարդերը պայծառ տեսք են հաղորդում կանանց: Ապրանքանիշը միանգամից մեծ հաջողություն ունեցավ. բավական է նշել միայն այն, որ դրանից սկսեցին օգտվել Շարլիզ Թերոնը, Պերիս Հիլտոնը, Հիլարի Դաֆը, Լեդի Գագան եւ այլ հանրահայտ աստղեր: Եվ զարմանալի չէ, որ գլխազարդերն այդքան հաճելի են աչքի համար: Իսկ թե ինչն է ներշնչում Ջենիֆերին այսքան նվիրվել իր գործին եւ ստեղծել նման նորաոճ աքսեսուրաներ, ահա նրա պատասխանը.

«Որովհետեւ ես սիրով եմ պատրաստում եւ ցանկացած եղանակի ես սիրում եմ մոդելավորել նոր իրեր: Գլխազարդերն այնքան հարուստ եւ զարմանալի պատմություն ունեն. դրանք կրել են թագուհիները, ռազմիկները, եւ շատ հաճելի է դրանք պատրաստել ժամանակակից աշխարհի համար»:

Այսպիսով, եթե դուք փնտրում եք մազերի լավագույն աքսեսուարներ, դուք անպայման պետք է օգտվեք այս հիասքանչ գարնանային հավաքածուից:

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply

hanuman chalisa yantra | fat cutter | body buildo | asthi jivak