Accessories

Միլանի նորաձեւության շաբաթ: Գուչիի Աշուն 2013 տղամարդկանց հագուստի հավաքածու

Գուչի ապրաքատեսակը ներկայացրել է տղամարդկանց հագուստի Աշուն 2013 հավաքածուն Միլանի նորաձեւության շաբաթի շրջանակներում: Նորաձեւության տունը ստեղծել է շքեղ կոստյումների, նորաոճ վերարկուների հավաքածու` աշնանային գույներով` վառ կանաչ, կարմիր եւ երկնագույն:

milan-fashion-week-gucci-fall-2013-mens-collection-20

Հավաքածուում ներառված են բարձր օձիքով տաք սվիտերներ, որոնք համադրված են մնացած բոլոր հագուստի հետ: Հագուստի մեծ մասը զարդարված է ժանյակներով: Վերնաշապիկները նույնպես ներկայացված են վառ գույներով: Read more »

Roberto Cavalli-ի նոր պայուսակներն աչքի են ընկնում վառ գույների բազմազանությամբ

Roberto Cavalli  ապրանքանիշի Աշուն-ձմեռ-2012/2013 հավաքածուն ներկայացնում է շքեղ պայուսակներ եւ  կլաչեր` պատրաստված կաշվից, կերպասից եւ հորթի կաշվից: Հավաքածուն ներառում է տարբեր ոճերի պայուսակներ` մեծ պայուսակներ, որոնց առջեւի  մասը եւ կողային գրպանները պատրաստված են կոկորդիլոսի կաշվից, ճարմանդներով եւ կանթերով պայուսակներ` հորթի կաշվից, փոքր ճամպրուկներ` կոկորդիլոսի կաշվից` մետաղյա ճարմանդներով, ինչպես նաեւ օձի կաշվից եւ կերպասից կլաչեր:

 

roberto-cavalli-bags-for-fall-winter-2012-2013-2

 

Պայուսակներն աչքի են ընկնում վառ գույների բազմազանությամբ:  Ձեռք բերելով կարմիր, մանուշակագույն, դեղին, փիրուզագույն եւ վարդագույն պայուսակները` կանայք հնարավորություն կունենան իրենց զգեստապահարաններին  թարմություն եւ պայծառություն հաղորդել:  Վառ երանգավորված պայուսակներն ավելի գեղեցիկ կնայվեն բաց գույնի հագուստի հետ: Read more »