Fall Winter Fashion

Versace-ի Աշուն 2013 հավաքածուն` Միլանի նորաձեւության շաբաթի շրջանակներում

Versace ապրանքանիշը, հավատարիմ մնալով իր ոճին, ներկայացնում է Աշուն 2013 հավաքածու Միլանի նորաձեւության շաբաթի շրջանակներում: Ներառելով կաշվե տեսականի, մետաղյա դետալներ եւ կտորից կարված հագուստներ` հավաքածուն կարելի է բնորոշել հետեւյալ կերպ` «նորաձեւությունը հանդիպում է ռոք շոուի»:

versace-fall-2013-show-at-milan-fashion-week1

Հավաքածուում տեղ են գտել դասական ոճի վերարկուներ, գայթակղիչ զգեստներ եւ կաշվե կոստյումներ` զարդարված շղթաներով, ճարմանդներով: Կոստյումները համադրված են հետաքրքիր բազմագույն եւ բազմաոճ տոպերի հետ:  Read more »

Michael van der Ham-ի հավաքածուն` Լոնդոնի նորաձեւության շաբաթի շրջանակներում

Գերմանացի դիզայներ Միշել վան դեր Համը ներկայացրել է իր Աշուն 2013 հավաքածուն Լոնդոնի նորաձեւության շաբաթի շրջանակներում: Հավաքածուում մեծ տեղ է հատկացված կտորից կարված տարբեր հագուստներին, որոնք շքեղ են եւ բացառիկ տեսք ունեն:

michael-van-der-ham-lfw-2013fall-1

 

Լոնդոնի նորաձեւության շաբաթի շրջանակներում դեռ այսքան վառ գույների հավաքածու չի ներկայացվել: Այժմ լոնդոնաբնակ դիզայները ստեղծել է հավաքածուն` հաշվի առնելով 2013 թվականի աշնանային թրենդները: Թավշյա, մետաքսյա կտորներ ներառող նրա հավաքածուները մշտապես անմոռանալի են, եւ այս մեկը բացառություն չէ: Վստահաբար, հենց կտորից կարված հագուստներն են նրա հավաքածուն դարձնում ցնցող: Նրա հավաքածուն թարմություն է բերում նորաձեւության աշխարհ: michael-van-der-ham-lfw-2013fall-2

Հավաքածուում տեղ են գտել նաեւ մի շարք ամենօրյա հագուստներ: Կարելի է գտնել կիսաշրջազգեստներ, տաբատներ, նրբագեղ վերարկուներ, տոպեր եւ գեղեցիկ բլուզներ: Հավաքածուի տեսականու գույները մի փոքր տարբերվում են ավանդական աշնանային գույներից` հիմնականում ներկայանալով վառ գույների մեջ:    Read more »

Նյու Յորքի նորաձեւության շաբաթ: Carmen Marc Valvo-ի աշնանային հավաքածուի ցուցադրություն

Աշխարհահռչակ Carmen Marc Valvo ապրանքանիշը ներկայացրել է իր վերջին` Աշուն 2013 հավաքածուն Նյու Յորքի նորաձեւության շաբաթի շրջանակներում: Ինքնատիպ հավաքածուն ներառում է բարձրակարգ եւ նրբագեղ տեսականի:

carmen-marc-valvo-fall2013-7

Սկզբնական շրջանում հայտնի լինելով որպես սպորտային հագուստի դիզայներ` Վալվոն հետագայում մեծ ճանաչում է գտել` համագործակցելով հանրահայտ աստղերի հետ` Բեյոնսե, Քեթրին Զետա-Ջոնս, Վանեսա Ուիլյամս: Մասնագիտանալով երեկոյան զգեստների մոդելավորման մեջ` դիզայները ճանապարհ է հարթում դեպի բարձրակարգ նորաձեւություն: Read more »

DKNY-ի Աշուն-Ձմեռ 2012/2013 հավաքածու

Նայելով DKNY-ի Աշուն-Ձմեռ 2012/2013 հավաքածուին` աչքի է զարնում կանացիությունը, գեղեցկությունը, երիտասարդությունն ու նրբագեղությունը: Այս բոլոր հատկանիշներն անբաժանելիորեն միատեղված են հավաքածուում: Վերջինիս մեջ ներառված տեսականին առաջին հայացքից հասարակ է թվում, սակայն իրականում այն բավականին նրբաոճ է, եւ անտարբեր չի թողնի նորաձեւության սիրահարներին:

dkny-fall-winter-2012-2013-8

Հավաքածուն գրավիչ է մոդելների առումով: Այն կազմված է մորթե դետալներով համադրված կարճ վերարկուներից, տաք բաճկոններից, կիսաշրջազգեստներից եւ զգեստներից, կաշվե կոստյումներից եւ ծաղկավոր այլ հագուստներից: Read more »

Նիկոլաս Քիրկվուդի Աշուն-Ձմեռ 2012/2013 կոշիկների հավաքածու

Նիկոլաս Քիրկվուդը մշտապես զարմացրել է հանրությանն իր ինքնատիպ կոշիկների հավաքածուով: Նրա ստեղծագործություններն աչքի են ընկնում նրբագեղությամբ եւ հետաքրքիր ոճով:

nicholas-kirkwood-shoes-13

Այս կոշիկները բավարար են ամբոխից առանձնանալու համար: Աշուն-Ձմեռ 2012/2013 հավաքածուն նույնպես ցնցող է: Այն ներառում է մի շարք շքեղ մոդելներ, որոնք կանանց կհաղորդեն նորաձեւ եւ գայթակղիչ տեսք: Read more »

Alexander McQueen-ի Նախաաշուն 2013 հավաքածու

Alexander McQueen-ի Նախաաշուն 2013 հավաքածուն այնքան դրամատիկ եւ թատերական չէ, որքան ապրանքանիշի կողմից ներկայացված նախորդ հավաքածուները, սակայն այս մեկը նույնպես աչքի է ընկնում գրավչությամբ: Հրապուրիչ թեւքեր, բարձր օձիքներ, անհավատալի ծալազարդեր. այս ամենն առանձնակի տեսք է հաղորդում հավաքածուի ողջ տեսականուն:

alexander-mcqueen-pre-fall-2013-collection-10

Հավաքածուի կարեւորագույն տարր է բոլորածալը: Հավաքածուում ներառված են կարճ եւ վերարկուով զգեստներ` զարդարված շքեղ ծաղկավոր դետալներով: Read more »

Mulberry-ի Աշուն-Ձմեռ 2012/2013 հավաքածու

Mulberry-ի Աշուն-Ձմեռ 2012/2013 հավաքածուն մեծ մասամբ հիմնված է մորթու վրա: Մորթե վերարկուներ, կիսաշրջազգեստներ, բաճկոններ, զգեստներ եւ նույնիսկ պայուսակներ. այս ամենը հավաքածուին աշնանային եւ ցնցող տեսք է տալիս:

mulberry-fall-winter-2012-2013-2

Հավաքածուն, որը հիմնականում ներկայացնում է մուգ գույնի տեսականի, ներառում է այնպիսի հագուստներ, որոնք իդեալական են սառը եղանակի համար: Որոշ հագուստներ համադրված են շարֆերի եւ գոտիների հետ: Read more »

Վալետինոյի Նախաաշուն 2013 հավաքածուն

Վալենտինոյի Նախաաշուն 2013 հավաքածուն թարմություն է բերում նորաձեւության աշխարհ: Հավաքածուում ներառված տեսականին աչքի է ընկնում ժանյակներով, ծալքավոր դետալներով:

valentino-pre-fall-2013-collection-17

Հավաքածուն կազմված է զգեստներից, վերարկուներից եւ կոստյումներից: Յուրօրինակ տեսք ունի կոկորդիլոսի կաշվից սեւ վերարկուն: Հավաքածուում ներկայացված են անեւ բաճկոններ, բլուզներ եւ կիսաշրջազգեստներ: Read more »

Միլանի նորաձեւության շաբաթ: Գուչիի Աշուն 2013 տղամարդկանց հագուստի հավաքածու

Գուչի ապրաքատեսակը ներկայացրել է տղամարդկանց հագուստի Աշուն 2013 հավաքածուն Միլանի նորաձեւության շաբաթի շրջանակներում: Նորաձեւության տունը ստեղծել է շքեղ կոստյումների, նորաոճ վերարկուների հավաքածու` աշնանային գույներով` վառ կանաչ, կարմիր եւ երկնագույն:

milan-fashion-week-gucci-fall-2013-mens-collection-20

Հավաքածուում ներառված են բարձր օձիքով տաք սվիտերներ, որոնք համադրված են մնացած բոլոր հագուստի հետ: Հագուստի մեծ մասը զարդարված է ժանյակներով: Վերնաշապիկները նույնպես ներկայացված են վառ գույներով: Read more »

Burberry Prorsum-ի Գարուն 2013 նորաձեւության ցուցադրություն

Burberry Prorsum-ի Գարուն 2013  հավաքածուն վառ գունավոր հագուստների, պարզ աքսեսուարների եւ հետաքրքիր կոշիկների համադրություն է: Այն ներկայացնում է նաեւ պայծառ վերնաշապիկներ եւ զգեստներ: Վերարկուները համադրված են  բազմագույն կիսաշրջազգեստների եւ կոշիկների հետ:  Ինչպես այս ապրանքանիշի ցանկացած հավաքածու, Գարուն 2013-ը եւս աչքի է ընկնում նրբագեղությամբ:

burberry-prorsum-spring-2013-fashion-show-at-london-fashion-week-4

Հավաքածուն նաեւ ներառում է կարճ թիկնոցներ, հյուսվածքներ, օձիքներ: Աքսեսուարները ներկայացնում են գոտիներ եւ ակնոցներ: Հավաքածուի պայուսակները եւ կլաչերը նույնպես վառ գույնի են: Կոշիկները պատրաստված են հետաքրքիր դիզայնով:  Read more »