Fashion Shows

Versace-ի Աշուն 2013 հավաքածուն` Միլանի նորաձեւության շաբաթի շրջանակներում

Versace ապրանքանիշը, հավատարիմ մնալով իր ոճին, ներկայացնում է Աշուն 2013 հավաքածու Միլանի նորաձեւության շաբաթի շրջանակներում: Ներառելով կաշվե տեսականի, մետաղյա դետալներ եւ կտորից կարված հագուստներ` հավաքածուն կարելի է բնորոշել հետեւյալ կերպ` «նորաձեւությունը հանդիպում է ռոք շոուի»:

versace-fall-2013-show-at-milan-fashion-week1

Հավաքածուում տեղ են գտել դասական ոճի վերարկուներ, գայթակղիչ զգեստներ եւ կաշվե կոստյումներ` զարդարված շղթաներով, ճարմանդներով: Կոստյումները համադրված են հետաքրքիր բազմագույն եւ բազմաոճ տոպերի հետ:  Read more »

Michael van der Ham-ի հավաքածուն` Լոնդոնի նորաձեւության շաբաթի շրջանակներում

Գերմանացի դիզայներ Միշել վան դեր Համը ներկայացրել է իր Աշուն 2013 հավաքածուն Լոնդոնի նորաձեւության շաբաթի շրջանակներում: Հավաքածուում մեծ տեղ է հատկացված կտորից կարված տարբեր հագուստներին, որոնք շքեղ են եւ բացառիկ տեսք ունեն:

michael-van-der-ham-lfw-2013fall-1

 

Լոնդոնի նորաձեւության շաբաթի շրջանակներում դեռ այսքան վառ գույների հավաքածու չի ներկայացվել: Այժմ լոնդոնաբնակ դիզայները ստեղծել է հավաքածուն` հաշվի առնելով 2013 թվականի աշնանային թրենդները: Թավշյա, մետաքսյա կտորներ ներառող նրա հավաքածուները մշտապես անմոռանալի են, եւ այս մեկը բացառություն չէ: Վստահաբար, հենց կտորից կարված հագուստներն են նրա հավաքածուն դարձնում ցնցող: Նրա հավաքածուն թարմություն է բերում նորաձեւության աշխարհ: michael-van-der-ham-lfw-2013fall-2

Հավաքածուում տեղ են գտել նաեւ մի շարք ամենօրյա հագուստներ: Կարելի է գտնել կիսաշրջազգեստներ, տաբատներ, նրբագեղ վերարկուներ, տոպեր եւ գեղեցիկ բլուզներ: Հավաքածուի տեսականու գույները մի փոքր տարբերվում են ավանդական աշնանային գույներից` հիմնականում ներկայանալով վառ գույների մեջ:    Read more »

DKNY-ի Աշուն-Ձմեռ 2012/2013 հավաքածու

Նայելով DKNY-ի Աշուն-Ձմեռ 2012/2013 հավաքածուին` աչքի է զարնում կանացիությունը, գեղեցկությունը, երիտասարդությունն ու նրբագեղությունը: Այս բոլոր հատկանիշներն անբաժանելիորեն միատեղված են հավաքածուում: Վերջինիս մեջ ներառված տեսականին առաջին հայացքից հասարակ է թվում, սակայն իրականում այն բավականին նրբաոճ է, եւ անտարբեր չի թողնի նորաձեւության սիրահարներին:

dkny-fall-winter-2012-2013-8

Հավաքածուն գրավիչ է մոդելների առումով: Այն կազմված է մորթե դետալներով համադրված կարճ վերարկուներից, տաք բաճկոններից, կիսաշրջազգեստներից եւ զգեստներից, կաշվե կոստյումներից եւ ծաղկավոր այլ հագուստներից: Read more »

Ջիամբատիստա Վալլիի Գարուն 2013 հավաքածուն

Ջիամբատիստա Վալլին մեկ այլ դիզայներ է, որը ներկայացրել է «բարձրակարգ նորաձեւություն» Փարիզի նորաձեւության շաբաթի շրջանակներում: Հավաքածուում գերակշռում են վարդագույն եւ դեղին հագուստները:

giambattista-valli-haute-couture-spring-2013-collection-is-amazing

Ներառված են կարճ, միջին եւ երկար զգեստներ` հաճախ համադրված տաբատներով: Հավաքածուն բացում է գեղեցիկ վերարկուով զգեստը` կակաչանման կիսաշրջազգեստով:  Read more »

Բլյուգըրլի Գարուն 2013 հավաքածուն աչքի է ընկնում թեթեւ ամառային զգեստներով

Իտալական Մոսկինո նորաձեւության տունը ներկայացրել է իր Գարուն 2013 ծաղկավոր հագուստների հավաքածուն Միլանի նորաձեւության շաբաթի շրջանակներում: Հավաքածուում ներկայացված տեսականին շատ պարզ է` կարված սեւ եւ սպիտակ երիզներով եւ գործվածքներով: Կոստյումները եւ զգեստները կրում են գրպաններ եւ գոտիներ:

moschino-spring-2013-fashion-show18

Չնայած հավաքածուում ներառված հագուստները հիմնականում սեւ եւ սպիտակ են, սակայն կա նաեւ մուգ եւ պաստելային գույների ծաղկավոր տեսականի: Մետալիկ գույնը նույնպես առկա է հավաքածուում` հիմնականում կոշիկներում եւ պայուսակներում: Հավաքածուն զարդարում են մեծ կլոր ականջօղերը եւ գլխարկները, ակնոցները եւ գունավոր կամ մետալիկ ապարանջանները: Փայլուն պայուսակները եւ կոշիկները զարդարված են փոքր մետաղյա թիթեղիկներով:  Read more »

Լոնդոնի նորաձեւության շաբաթ: Մարիո Շվաբի Գարուն 2013 զարմանահրաշ հավաքածու

Լոնդոնում հաստատված դիզայներ Մարիո Շվաբը անակնկալ է մատուցել` Լոնդոնի նորաձեւության շաբաթի շրջանակներում ներկայացնելով Գարուն 2013 զարմանահրաշ հավաքածուն: Ծոպավոր զգեստներ, խոնավ տեսք ունեցող կաշի` հավաքածուն կանացիության, ոճի եւ սեքսուալության համադրություն է: Ամենահետաքրքիր բանը, որ աչքի է ընկնում հավաքածուում, կաշվե ծոպերն են, որոնք գերակշռում են հավաքածուում, ինչպես նաեւ կոշիկների մաս են կազմում: Դրանք զարդարում են զգեստները, գոտիները` նրանց հաղորդելով յուրօրինակ տեսք:

london-fashion-week-marios-schwabs-amazing-spring-2013-collection-1

Հավաքածուում ներառված կոշիկները  նույնպես զարդարված են ծոպերով եւ ներկայացնում են տարբեր ոճեր` բարձրակրունկ կոշիկներից մինչեւ գլադիատորական սանդալներ: Read more »

Շրթներկի պատմությունը

Ներկայում կանանցից շատ քչերն են պատկերացնում իրենց կյանքն առանց շրթներկի: Բայց ժամանակին, նրանք միանշանակ չեն ընդունել ֆրանսիացի պարֆյումերի կողմից ստեղծված շրթներկը, որի կիառումը  համարում էին  անճաշակություն: Տարբեր տեղեկատվական կայքերի համաձայն՝ համարվում է, որ շրթներկն ունի շուրջ 5 հազար տարվա պատմություն: Բայց, իհարկե, հասկանալի է, որ 5 հազար տարի առաջ այդ շրթներկը ոչ մի ընդհանրություն չունի ժամանակակից շրթներկի հետ: Հին Եգիպտոսում, ստեղծել են բացառիկ բաղադրությամբ կարմիր ներկանյութ՝ կենդանու յուղից եւ մեղրամոմից:

Dolce-gabbanna-lipstick-roses

Խոսվում է այն մասին, որ ժամանակին շրթներկի մեծ երկրպագու է եղել Կլեոպատրան: Հույն կանայք չէին ցանկանում զիջել եգիպտացիներին, այդ իսկ պատճառով սկսեցին իրենց մոտ կիրառել այդ գյուտը՝ ներկելով շուրթերը հարուստ գույներով: Այդպես շրթներկի օգտագործումը տարածում գտավ այլ երկրներում, բայց կար մի ժամանակ, երբ եկեղեցին դեմ էր արտահայտվում դրան եւ կոսմետիկ այլ պարագաներին: Այդ գործընթացը շեղեց իր ուղղությունը, երբ 16-րդ դարում Անգլիայի թագուհի Ելիզավետա Առաջինը սահմանեց խնամքի նոր մոտեցում, այն ՝ սպիտակ դեմք եւ կարմիր գույնով ընդգծված շուրթեր:

Աշխարհի թանկարժեք օծանելիքները

Բրիտանացի դիզայներ Քլայվ Քրիստիանի օծանելիքը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բուրմունքներից  մեկը: N 1 Imperial Majesty անվամբ օծանելիքի սրվակը՝ ունենալով հազվագյուտ բաղադրություն, զարդարված սպիտակ ադամանդով, արժե 200 հազար ԱՄՆ դոլար: Օծանելիքը բաց է թողնվել սահմանափակ քանակությամբ, մասնավորապես, ընդամենը 10 սրվակ:

parfum-imperial-majesty-liquide-khaki-clive-christian-759115759-118739

Առաջնային հեղինակավոր տեղի համար հայտ է ներկայացրել Clive Christian`s Imperial Majesty-ն մեկ նմուշի համար սահմանելով 215 հազար ԱՄՆ դոլար: Օծանելիքը լցոնված է յուրահատուկ սրվակի մեջ, որը պատրաստված է բացառապես լեռնային բյուրեղապակուց:  Սրվակի վերին հատվածը շրջանակված է ոսկյա  փայլաթիթեղով, իսկ կափարիչը ձեւավորված է 5 կառատանի ադամանդներով: Ընդհանուր առմամբ վաճառվել է նշված օծանելիքի 10 նմուշ: Read more »

Նյու Յորքի նորաձեւության շաբաթ: Փիթեր Սոմի նորաձեւության ցուցադրություն

Նյու Յորքի նորաձեւության շաբաթի շրջանակներում ներկայացված Փիթեր Սոմի Գարուն-2013 հավաքածուն աչքի է ընկնում նրբագեղ եւ գեղեցիկ տեսականիով: Գորշ գույները հակադրվում են միախառնված տարբեր երանգներին: Կտորից կարված հագուստները հավաքածուի ամենահետաքրքիր մասն են կազմում`  ծաղկավոր եւ աբստրակտ ձեւավորված: Հագուստները գրավիչ են իրենց նրբագեղությամբ, որոնց առանձնակի հմայք են տալիս ծաղկավոր օձիքները:

peter-soms-spring-2013-collection-1

Հավաքածուում ներառված են նաեւ ծաղկավոր եւ մետաղյա ծայրերով կոշիկներ: Հագուստների հմայքին նոր շունչ են հաղորդում գեղեցիկ ձեւավորված պայուսակները: Read more »

Red Valentino-ն ներկայացրել է անակնկալներով լի հավաքածու

Red Valentino ապրանքանիշը հետաքրքիր անակնկալ է պատրաստել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար` վերջերս ներկայացնելով Գարուն-ամառ-2013 նախահավաքածուն: Այն ընդգրկում է շլացուցիչ վարդագույն ծաղկավոր հագուստների տեսականի, որոնք եթերային տեսք կհաղորդեն ցանկացած կնոջ: Հավաքածուի տարրերն իսկապես կանացիություն են ներշնչում, որն ապրանքանիշը ցուցադրում է նորաոճ զգեստների, կիսաշրջազգեստների, վերնաշապիկների եւ վերարկուների միջոցով, սակայն հավաքածուի անկրկնելիությունը գույների ընտրության մեջ է:

Red Valentino-ն ներկայացրել է անակնկալներով  լի հավաքածու

Տեսականին միահյուսված է հաճելի եւ «քաղցր» գունային գամաներով` վարդագույն, կանաչ եւ կարմիր` ընդգծված սեւ նախշերով եւ կետիկներով: Հավաքածուում ներառված թեմաներից յուրաքանչյուրն ունի իր ինքնատիպ անվանումը: Օրինակ` վարդագույն բյուրեղիկներով զգեստները կրում են «Փթթող ծաղիկներ» անվանումը: Read more »