garnitures

Lanvin Resort-ի 2013-ի զարդեղենի հավաքածու

Յուրահատուկ աքսեսուարների սիրահարների համար հետաքրքիր անակնկալ է Lanvin Resort-ի 2013-ի զարդերի հավաքածուն: Վերջինս ներառող տեսականիում գերիշխող ոսկեգույն եւ կարմիր զարդերը առանձնակի հմայք են տալիս հավաքածուին:

lanvin-resort-2013-jewelry

2012 թ-ի աշնանը ներկայացված տարբեր չափսերի վզնոցների ոճը  ակնհայտ է նաեւ ներկայիս հավաքածուում: Գրավիչ են այն մեդալիոնները, որոնք զարդարված են թանկարժեք քարերով եւ բյուրեղիկներով: Read more »

Սվարովսկիի Աշուն/Ձմեռ 2012/2013 զարդերի հավաքածու

Սվարովսկի ապրանքանիշի կողմից ներկայացված Աշուն/Ձմեռ 2012/2013 հավաքածուն, որը կրում է «Զարդերի թագավորություն» անվանումը, ներառում է բազմապիսի տեսականի: Ոչ շատ վառ եւ ոչ շատ տարբեր, սակայն միանգամայն առասպելական Սվարովսկիի զարդերը կգրավեն նորաձեւության միլիոնավոր սիրահարների սրտերն ամբողջ աշխարհում: Հավաքածուն ներառում է մեծ եւ խնամքով մշակված վզնոցներ առանձնահատուկ առիթների համար եւ ավելի փոքրեր` ամենօրյա կրելու համար:

43

Ջահանման ականջօղերը շատ շքեղ են, սակայն դրանք առավել հարմար են հատուկ իրադարձություններին կրելու համար: Հավաքածուում ներառված ողջ տեսականին պատրաստված է Սվարովկսիի սպիտակ քարերից, որոնք շլացուցիչ տեսք են հաղորդում եւ կարող են առանձնակի տեղ զբաղեցնել ձեր զարդեղենի հավաքածուում:  Read more »

Chopard-ը տարեդարձը նշում է արտասովոր զարդերի հավաքածուի թողարկմամբ

Chopard ապրանքանիշը, ստեղծման 150 ամյակը նշելու կապակցությամբ, թողարկել է զարդերի եւ ժամացույցների արտասովոր գեղեցիկ հավաքածու` «Կենդանական աշխարհի հավաքածու» անվանմամբ: Այն ներառում է զարմանահրաշ արվեստի 150 ինքնատիպ տարրերի շարք: Հավաքածուում միախառնված են անսպասելի նյութեր` մարգարիտ, լուսնաքար, որձաքար, կարմիր ոսկի, տիտան, թանկարժեք փայտանյութ: Իսկ այսպիսի շքեղ եւ նուրբ զարդեր ստանալու համար, իհարկե, անհրաժեշտ է նաեւ մանրակրկիտ աշխատանք, որի արդյունքն ակնհայտ է:

Chopard-ը տարեդարձը նշում է արտասովոր զարդերի հավաքածուի թողարկմամբ

Մենք հաճախ օգտագործում ենք զարդերը մեր արտաքինը լրացնելու համար` հաղորդելով ավարտուն տեսք: Սակայն, որոշ զարդեր կարող են օգտագործվել որպես արտաքինի գլխավոր տարրեր, եթե դրանք շատ առանձնահատուկ են: Chopard ապրանքանիշի կողմից արտադրված զարդերը հենց այդպիսին են` նուրբ, խնամքով մշակված եւ շքեղ:
Read more »