New York Fashion Week

Նյու Յորքի նորաձեւության շաբաթ: Carmen Marc Valvo-ի աշնանային հավաքածուի ցուցադրություն

Աշխարհահռչակ Carmen Marc Valvo ապրանքանիշը ներկայացրել է իր վերջին` Աշուն 2013 հավաքածուն Նյու Յորքի նորաձեւության շաբաթի շրջանակներում: Ինքնատիպ հավաքածուն ներառում է բարձրակարգ եւ նրբագեղ տեսականի:

carmen-marc-valvo-fall2013-7

Սկզբնական շրջանում հայտնի լինելով որպես սպորտային հագուստի դիզայներ` Վալվոն հետագայում մեծ ճանաչում է գտել` համագործակցելով հանրահայտ աստղերի հետ` Բեյոնսե, Քեթրին Զետա-Ջոնս, Վանեսա Ուիլյամս: Մասնագիտանալով երեկոյան զգեստների մոդելավորման մեջ` դիզայները ճանապարհ է հարթում դեպի բարձրակարգ նորաձեւություն: Read more »

DKNY-ի Աշուն-Ձմեռ 2012/2013 հավաքածու

Նայելով DKNY-ի Աշուն-Ձմեռ 2012/2013 հավաքածուին` աչքի է զարնում կանացիությունը, գեղեցկությունը, երիտասարդությունն ու նրբագեղությունը: Այս բոլոր հատկանիշներն անբաժանելիորեն միատեղված են հավաքածուում: Վերջինիս մեջ ներառված տեսականին առաջին հայացքից հասարակ է թվում, սակայն իրականում այն բավականին նրբաոճ է, եւ անտարբեր չի թողնի նորաձեւության սիրահարներին:

dkny-fall-winter-2012-2013-8

Հավաքածուն գրավիչ է մոդելների առումով: Այն կազմված է մորթե դետալներով համադրված կարճ վերարկուներից, տաք բաճկոններից, կիսաշրջազգեստներից եւ զգեստներից, կաշվե կոստյումներից եւ ծաղկավոր այլ հագուստներից: Read more »

Վիկտորիա Բեքհեմի հավաքածուն` Նյու Յորքի նորաձեւության շաբաթի շրջանակներում

Նյու Յորքի նորաձեւության շաբաթի շրջանակներում Վիկտորիա Բեքհեմի կողմից ներկայացված Գարուն-Ամառ 2013 հավաքածուն թարմություն եւ նրբագեղություն է բերում նորաձեւության աշխարհ: Հավաքածուն ներկայացնում է տարբեր ոճի հագուստներ` սեւ, սպիտակ, նարնջագույն եւ բեժ գույներով: Ներքնազգեստի տարրերը նրբորեն համադրված են զգեստների հետ:

victoria-beckham-presents-chic-springsummer-2013-fashion-collection-at-new-york-fashion-week-15

Հավաքածուում ներկայացված ձեռքի պայուսակները եւ կոշկեղենը նույնպես արժանի են գովասանքի: Հավաքածուն ներառում է ինչպես կրունկով եւ երկարաճիտ կոշիկներ, այնպես էլ տղամարդու կոշիկի ոճի տեսականի: Read more »

Օսկար դե լա Ռենտայի ռոմանտիկ Գարուն/Ամառ 2013 հավաքածու

Նյու Յորքի նորաձեւության շաբաթի շրջանակներում մոդելային աշխարհի ուշադրությունը գրավել է Օսկար դե լա Ռենտայի Գարուն/Ամառ 2013 հավաքածուն` ռոմանտիկ եւ դյութիչ: Հավաքածուն ներկայացնում է տարբեր ոճերի հագուստներ` վառ գույների բազմազանությամբ: Կարված հագուստներն ու գործվածքները միախառնված են, որոնք ներկայացված են ժանյակներով եւ կաշվից, մանժետներով եւ գործվածքների կտորներով` երիզված շերտագծերով: 60-ականների շունչը փոխանցող կոստյումներում ընդգծվում է միախառնված վարդագույնը եւ փիրուզագույնը: Իսկ կաշին այս կոստյումներին նորաոճ տեսք է հաղորդում:

oscar-de-la-rentas-romantic-springsummer-2013-collection-1

Հետաքրքիր են նաեւ 50-ականնների ոճի երկարափեշ զգեստները` քաղցր պաստելային գույներով: Read more »

Նյու Յորքի նորաձեւության շաբաթ: Փիթեր Սոմի նորաձեւության ցուցադրություն

Նյու Յորքի նորաձեւության շաբաթի շրջանակներում ներկայացված Փիթեր Սոմի Գարուն-2013 հավաքածուն աչքի է ընկնում նրբագեղ եւ գեղեցիկ տեսականիով: Գորշ գույները հակադրվում են միախառնված տարբեր երանգներին: Կտորից կարված հագուստները հավաքածուի ամենահետաքրքիր մասն են կազմում`  ծաղկավոր եւ աբստրակտ ձեւավորված: Հագուստները գրավիչ են իրենց նրբագեղությամբ, որոնց առանձնակի հմայք են տալիս ծաղկավոր օձիքները:

peter-soms-spring-2013-collection-1

Հավաքածուում ներառված են նաեւ ծաղկավոր եւ մետաղյա ծայրերով կոշիկներ: Հագուստների հմայքին նոր շունչ են հաղորդում գեղեցիկ ձեւավորված պայուսակները: Read more »