Outfits

Julien Macdonald-ի Աշուն 2013 հավաքածուի ցուցադրություն

Julien Macdonald աշխարհահռչակ ապրանքանիշը ներկայացրել է Աշուն 2013 ցնցող եւ գրավիչ հավաքածու Լոնդոնի նորաձեւության շաբաթի շրջանակներում: Վերջինս հիանալի ընտրություն է երիտասարդ աղջիկների համար, ովքեր նախընտրում են երեկույթներ եւ չեն կարող ապրել առանց շքեղ հագուստների: Հանրահայտ նորաձեւության տունը ցնցել է նորաձեւության աշխարհն իր շքեղ զգեստներով:

julien-mcdonald-fall2013-1

 Ջուլիան Մաքդոնալդը, խոսելով այն մասին, թե ինչն է իր համար ներշնչանքի աղբյուր հանդիսացել հավաքածուն ստեղծելից, նշել է, որ մշտապես անում է այնպիսի բաներ, որոնք իրեն երջանկացնում են: «Անցյալ տարի ես այցելեցի Լաս Վեգաս եւ հիանալի ժամանակ անցկացրի: Բոլորը շատ լավ են հագնվում այնտեղ: Read more »

Versace-ի Աշուն 2013 հավաքածուն` Միլանի նորաձեւության շաբաթի շրջանակներում

Versace ապրանքանիշը, հավատարիմ մնալով իր ոճին, ներկայացնում է Աշուն 2013 հավաքածու Միլանի նորաձեւության շաբաթի շրջանակներում: Ներառելով կաշվե տեսականի, մետաղյա դետալներ եւ կտորից կարված հագուստներ` հավաքածուն կարելի է բնորոշել հետեւյալ կերպ` «նորաձեւությունը հանդիպում է ռոք շոուի»:

versace-fall-2013-show-at-milan-fashion-week1

Հավաքածուում տեղ են գտել դասական ոճի վերարկուներ, գայթակղիչ զգեստներ եւ կաշվե կոստյումներ` զարդարված շղթաներով, ճարմանդներով: Կոստյումները համադրված են հետաքրքիր բազմագույն եւ բազմաոճ տոպերի հետ:  Read more »

Նյու Յորքի նորաձեւության շաբաթ: Carmen Marc Valvo-ի աշնանային հավաքածուի ցուցադրություն

Աշխարհահռչակ Carmen Marc Valvo ապրանքանիշը ներկայացրել է իր վերջին` Աշուն 2013 հավաքածուն Նյու Յորքի նորաձեւության շաբաթի շրջանակներում: Ինքնատիպ հավաքածուն ներառում է բարձրակարգ եւ նրբագեղ տեսականի:

carmen-marc-valvo-fall2013-7

Սկզբնական շրջանում հայտնի լինելով որպես սպորտային հագուստի դիզայներ` Վալվոն հետագայում մեծ ճանաչում է գտել` համագործակցելով հանրահայտ աստղերի հետ` Բեյոնսե, Քեթրին Զետա-Ջոնս, Վանեսա Ուիլյամս: Մասնագիտանալով երեկոյան զգեստների մոդելավորման մեջ` դիզայները ճանապարհ է հարթում դեպի բարձրակարգ նորաձեւություն: Read more »

Chanel-ի Գարուն 2013 հավաքածու

Փարիզի «բարձրակարգ նորաձեւության» շաբաթի շրջանակներում Chanel ապրանքանիշը ներկայացրել է Գարուն 2013 հավաքածուն: Վերջինս հիմնականում կազմված է տվիդից կարված զգեստներից եւ կոստյումներից, սակայն ներառում է նաեւ երեկոյան, ժանեկավոր, ինչպես նաեւ փետրավոր զգեստներ: Ցուցադրությունն անցկացվել է արհեստական անտառում, իսկ մոդելները ներկայացրել են տեսականին ծառուղու եւ կանաչապատ տարածքի միջով:

chanel-haute-couture-spring-2013-7
Ցուցադրությունը բացել են տվիդից կարված մի շարք հագուստներ` սպիտակ, բաց վարդագույն եւ կապույտ գույների մեջ: Նրանց մի մասն աչքի է ընկել ուսերի հետաքրքիր ձեւավորմամբ: Read more »

DKNY-ի Աշուն-Ձմեռ 2012/2013 հավաքածու

Նայելով DKNY-ի Աշուն-Ձմեռ 2012/2013 հավաքածուին` աչքի է զարնում կանացիությունը, գեղեցկությունը, երիտասարդությունն ու նրբագեղությունը: Այս բոլոր հատկանիշներն անբաժանելիորեն միատեղված են հավաքածուում: Վերջինիս մեջ ներառված տեսականին առաջին հայացքից հասարակ է թվում, սակայն իրականում այն բավականին նրբաոճ է, եւ անտարբեր չի թողնի նորաձեւության սիրահարներին:

dkny-fall-winter-2012-2013-8

Հավաքածուն գրավիչ է մոդելների առումով: Այն կազմված է մորթե դետալներով համադրված կարճ վերարկուներից, տաք բաճկոններից, կիսաշրջազգեստներից եւ զգեստներից, կաշվե կոստյումներից եւ ծաղկավոր այլ հագուստներից: Read more »

Վիկտորիա Բեքհեմի հավաքածուն` Նյու Յորքի նորաձեւության շաբաթի շրջանակներում

Նյու Յորքի նորաձեւության շաբաթի շրջանակներում Վիկտորիա Բեքհեմի կողմից ներկայացված Գարուն-Ամառ 2013 հավաքածուն թարմություն եւ նրբագեղություն է բերում նորաձեւության աշխարհ: Հավաքածուն ներկայացնում է տարբեր ոճի հագուստներ` սեւ, սպիտակ, նարնջագույն եւ բեժ գույներով: Ներքնազգեստի տարրերը նրբորեն համադրված են զգեստների հետ:

victoria-beckham-presents-chic-springsummer-2013-fashion-collection-at-new-york-fashion-week-15

Հավաքածուում ներկայացված ձեռքի պայուսակները եւ կոշկեղենը նույնպես արժանի են գովասանքի: Հավաքածուն ներառում է ինչպես կրունկով եւ երկարաճիտ կոշիկներ, այնպես էլ տղամարդու կոշիկի ոճի տեսականի: Read more »

Versace-ի Գարուն-Ամառ 2013 հավաքածու

Իտալական Versace բարձրակարգ նորաձեւության տան կողմից ներկայացված Գարուն-Ամառ 2013 հավաքածուն կարելի է բնութագրել հետեւյալ կերպ` «Տաք, տաք, տաք»: Հավաքածուի ստեղծման ներշնչանքի աղբյուրը հունական Պանթեոնն է:

versace-spring-summer2013campaign1

Հանրահայտ կրքոտ մոդելներ Քեյթ Մոսը, Դարյա Վորբովան, Ջոան Սմոլլսը եւ Մարկոս Պիգոտը ներկայացնում են բազմաոճ հավաքածուն: Նախնական տպավորությամբ հավաքածուն ոչ այնքան հունական ծագում ունի, որքան գլադիատորական թեմայով է ներկայացված: Գլադիատորական ազդեցությունն ակնհայտ է մետաքսյա տունիկայի ձեւ ունեցող զգեստներում, ոսկե մանժետներում, եւ ծնկներին հասնող կաշվե կոշիկներում: Read more »

Alexander McQueen-ի Նախաաշուն 2013 հավաքածու

Alexander McQueen-ի Նախաաշուն 2013 հավաքածուն այնքան դրամատիկ եւ թատերական չէ, որքան ապրանքանիշի կողմից ներկայացված նախորդ հավաքածուները, սակայն այս մեկը նույնպես աչքի է ընկնում գրավչությամբ: Հրապուրիչ թեւքեր, բարձր օձիքներ, անհավատալի ծալազարդեր. այս ամենն առանձնակի տեսք է հաղորդում հավաքածուի ողջ տեսականուն:

alexander-mcqueen-pre-fall-2013-collection-10

Հավաքածուի կարեւորագույն տարր է բոլորածալը: Հավաքածուում ներառված են կարճ եւ վերարկուով զգեստներ` զարդարված շքեղ ծաղկավոր դետալներով: Read more »

Միլանի նորաձեւության շաբաթ: Գուչիի Աշուն 2013 տղամարդկանց հագուստի հավաքածու

Գուչի ապրաքատեսակը ներկայացրել է տղամարդկանց հագուստի Աշուն 2013 հավաքածուն Միլանի նորաձեւության շաբաթի շրջանակներում: Նորաձեւության տունը ստեղծել է շքեղ կոստյումների, նորաոճ վերարկուների հավաքածու` աշնանային գույներով` վառ կանաչ, կարմիր եւ երկնագույն:

milan-fashion-week-gucci-fall-2013-mens-collection-20

Հավաքածուում ներառված են բարձր օձիքով տաք սվիտերներ, որոնք համադրված են մնացած բոլոր հագուստի հետ: Հագուստի մեծ մասը զարդարված է ժանյակներով: Վերնաշապիկները նույնպես ներկայացված են վառ գույներով: Read more »

Ջիամբատիստա Վալլիի Գարուն 2013 հավաքածուն

Ջիամբատիստա Վալլին մեկ այլ դիզայներ է, որը ներկայացրել է «բարձրակարգ նորաձեւություն» Փարիզի նորաձեւության շաբաթի շրջանակներում: Հավաքածուում գերակշռում են վարդագույն եւ դեղին հագուստները:

giambattista-valli-haute-couture-spring-2013-collection-is-amazing

Ներառված են կարճ, միջին եւ երկար զգեստներ` հաճախ համադրված տաբատներով: Հավաքածուն բացում է գեղեցիկ վերարկուով զգեստը` կակաչանման կիսաշրջազգեստով:  Read more »