Paris Fashion Week

Ջիամբատիստա Վալլիի Գարուն 2013 հավաքածուն

Ջիամբատիստա Վալլին մեկ այլ դիզայներ է, որը ներկայացրել է «բարձրակարգ նորաձեւություն» Փարիզի նորաձեւության շաբաթի շրջանակներում: Հավաքածուում գերակշռում են վարդագույն եւ դեղին հագուստները:

giambattista-valli-haute-couture-spring-2013-collection-is-amazing

Ներառված են կարճ, միջին եւ երկար զգեստներ` հաճախ համադրված տաբատներով: Հավաքածուն բացում է գեղեցիկ վերարկուով զգեստը` կակաչանման կիսաշրջազգեստով:  Read more »

Christian Dior-ի Գարուն 2013 հավաքածուի ցուցադրություն

Christian Dior-ի ներկայացուցիչ Ռաֆ Սիմոնսը ներկայացրել է իր երկրորդ «բարձրակարգ նորաձեւության» հավաքածուն Փարիզի նորաձեւության շաբաթի շրջանակներում: Գարուն 2013 հավաքածուն մեծ ոգեւորությամբ է ընդունվել: Դիզայները ներկայացրել է նաեւ տաբատներով կոստյումներ իր նախկին հավաքածուից: Այս տարվա հավաքածուն հիմնականում ներկայացնում է տաբատներ, նաեւ ընդգրկում է Սիմոնսի ձեռագիրը կրող երկար կիսաշրջազգեստներ:

christian-dior-haute-couture-spring-2013-12

Հավաքածուն սկսվում է մի քանի առանց գոտիների երկարափեշ զգեստներով, այնուհետեւ ցուցադրվում են սեւ կոստյումներ` կիսաշրջազգեստների, տաբատների եւ կանացի ծաղկավոր հագուստների խառնուրդ:  Հավաքածուում մեծ տեղ են զբաղեցնում կոկտեյլային եւ երեկոյան զգեստները` զարդարված փոքրիկ ծաղիկներով, ուլունքներով եւ հյուսվածքներով: Read more »

Giambattista Valli-ի Գարուն 2013 նորաձեւության ցուցադրություն

Փարիզի նորաձեւության շաբաթի շրջանակնեորւմ առանձնակի տեղ է զբաղեցրել Giambattista Valli-ի Գարուն 2013 հավաքածուն: Վերջինս ներառում է նրբագեղ զգեստներ եւ կիսաշրջազգեստներ` զարդարված ծաղկավոր հյուսվածքներով եւ մանժետներով:

giambattista-valli-spring-2013-fashion-show2

Հավաքածուն ներկայացնում է նաեւ կոստյումներ, տունիակներ եւ բաճկոններ: Հավաքածուի հիմնական գույներն, իհարկե, սեւը եւ սպիտակն են, սակայն ներառված են նաեւ մոխրագույն եւ կարմիր հագուստներ: Ոսկեգույնն առանձնակի հմայք է տալիս հավաքածուին : Այն ակնհայտ է նաեւ կոշիկների տեսականիում:

Read more »

Փարիզի նորաձեւության շաբաթ : Loewe-ի Գարուն 2013 նորաձեւության ցուցադրություն

Փարիզի նորաձեւության շաբաթը մոդելային աշխարհին գրավել է մեկ այլ ապրանքանիշի հավաքածուի ցուվադրությամբ. Loewe-ն ներկայացրել է Գարուն 2013 հավաքածուն: Վերջինս  ընդգրկում է կաշվե հագուստներ, թավշյա հյուսվածքներ, նրբագեղ զգեստներ: Աքսեսուարների շարքում աչքի են ընկնում ձեռքի պայուսակները եւ ապարանջանները: Առավել գրավիչ են լազերային կտրվածքով կիսաշրջազգեստները, բաճկոնները եւ վերարկուները` համադրված կաշվե տոպերով եւ ժանյակներով բլուզներով: Հավաքածուում գերիշխում են սեւը եւ սպիտակը, ինչպես նաեւ կա նարնջագույն, շագանակագույն եւ կանաչ տեսականի:

paris-fashion-week-loewe-spring-2013-fashion-show-18

Աքսեսուարները հարմար են ամենօրյա կրելու համար, քանի որ պայուսակները ձեռքին բռնելուց մինչեւ միջին չափսի են` սպիտակ, դեղնականաչավուն, դեղին գույների: Հավաքածուում ներառված են նաեւ հարթ ներբաններով կաշվե կոշիկներ:  Read more »

Փարիզի նորաձեւության շաբաթ : Lanvin-ի Գարուն 2013 նորաձեւության ցուցադրություն

Փարիզի նորաձեւության շաբաթի շրջանակներում իր Գարուն 2013 հավաքածուն է ներկայացրել նաեւ Lanvin ապրանքանիշը: Հավաքածուն աչքի է ընկնում ձեւավոր, սուր եզրագծերով տեսականիով: Աքսեսուարները հիմնականում աչք ծակող են: Փոքր կլաչերը եւ մինի պայուսակները զարդարված են մետաղյա թիթեղիկներով եւ ձեռքի բռնակներով:

lanvin-spring-2013-fashion-show21

 Հավաքածուի բարձրակրունկ կոշիկները սեւ, մետալիկ եւ մարմնագույն կաշվից են: Հավաքածուում ներառված են նաեւ երկարաճիտ կոշիկներ եւ սանդալներ: Հավաքածուի մեծ մասը ներկայացնում են թանկարժեք քարերը: Վզնոցները եւ ապարանջանները ներկայանում են մետաղյա մանժետների եւ զարդարված գոտիների հետ:  Read more »