Spring Summer

Բլյուգըրլի Գարուն 2013 հավաքածուն աչքի է ընկնում թեթեւ ամառային զգեստներով

Իտալական Մոսկինո նորաձեւության տունը ներկայացրել է իր Գարուն 2013 ծաղկավոր հագուստների հավաքածուն Միլանի նորաձեւության շաբաթի շրջանակներում: Հավաքածուում ներկայացված տեսականին շատ պարզ է` կարված սեւ եւ սպիտակ երիզներով եւ գործվածքներով: Կոստյումները եւ զգեստները կրում են գրպաններ եւ գոտիներ:

moschino-spring-2013-fashion-show18

Չնայած հավաքածուում ներառված հագուստները հիմնականում սեւ եւ սպիտակ են, սակայն կա նաեւ մուգ եւ պաստելային գույների ծաղկավոր տեսականի: Մետալիկ գույնը նույնպես առկա է հավաքածուում` հիմնականում կոշիկներում եւ պայուսակներում: Հավաքածուն զարդարում են մեծ կլոր ականջօղերը եւ գլխարկները, ակնոցները եւ գունավոր կամ մետալիկ ապարանջանները: Փայլուն պայուսակները եւ կոշիկները զարդարված են փոքր մետաղյա թիթեղիկներով:  Read more »

Բլյուգըրլի Գարուն 2013 հավաքածուն աչքի է ընկնում թեթեւ ամառային զգեստներով

Միլանի նորաձեւության շաբաթը մեկնարկել է բազմապիսի նորաձեւության ցուցադրություններով: Դիզայներ Բլյուգըրլի ներկայացրած Գարուն 2013 հավաքածուն աչքի է ընկնում ռոմանտիկ եւ «քաղցր» տեսականիով: Եթերային գործվածքները եւ ծաղկավոր զգեստները հավաքածուի առանցքն են կազմում: Հավաքածուն «համեմված» է ժանյակներով, ծալազարդված մանժետներով, որոնք ռոմանտիկ տեսք են հաղորդում:

blugirl-sweet-and-romatic-spring-2013-collection-4

Հավաքածուի մեծամասնությունը կազմում են թեթեւ ամառային զգեստները:  Զգեստների տարբեր ոճերը բազմազան տեսականի են ներկայացնում ամռանը կրելու համար:  Հավաքածուում ներառված տեսականին գրավում է պաստելայինից մինչեւ մուգ կարմիր եւ լայմի երանգներով:  Նաեւ կան զգեստներ` սպիտակ կամ մետաղյա` հիմնականում ոսկեգույն երանգներով: Read more »

Burberry Prorsum-ի Գարուն 2013 նորաձեւության ցուցադրություն

Burberry Prorsum-ի Գարուն 2013  հավաքածուն վառ գունավոր հագուստների, պարզ աքսեսուարների եւ հետաքրքիր կոշիկների համադրություն է: Այն ներկայացնում է նաեւ պայծառ վերնաշապիկներ եւ զգեստներ: Վերարկուները համադրված են  բազմագույն կիսաշրջազգեստների եւ կոշիկների հետ:  Ինչպես այս ապրանքանիշի ցանկացած հավաքածու, Գարուն 2013-ը եւս աչքի է ընկնում նրբագեղությամբ:

burberry-prorsum-spring-2013-fashion-show-at-london-fashion-week-4

Հավաքածուն նաեւ ներառում է կարճ թիկնոցներ, հյուսվածքներ, օձիքներ: Աքսեսուարները ներկայացնում են գոտիներ եւ ակնոցներ: Հավաքածուի պայուսակները եւ կլաչերը նույնպես վառ գույնի են: Կոշիկները պատրաստված են հետաքրքիր դիզայնով:  Read more »

Լոնդոնի նորաձեւության շաբաթ: Մաթյո Ուիլյամսոնը ցուցադրում է Գարուն 2013 շլացուցիչ հավաքածուն

Լոնդոնի հայտնի դիզայներ Մաթյո Ուիլյամսոնը Լոնդոնի նորաձեւության շաբաթի շրջանակներում հանդես է եկել Գարուն 2013 շրացուցիչ հավաքածուով: Վերջինս ներկայացնում է կտորից կարված զգեստներ, գունավոր գործվածքներ, ինչպես նաեւ հետաքրքիր նորաձեւ կոշիկներ: Հավաքածուում ներառված են նաեւ կիսաշրջազգեստներ, վառ գույնի սպորտային հագուստ, գոտիներ` զարդարված ուլունքներով եւ թանկարժեք քարերով: Նույնիսկ կոշիկները եւ պայուսակներն են ներկայացված զարդերով: Գույները բազմազան են` մուգ կապույտից մինչեւ կարմիր եւ նարնջագույն: Հավաքածուում ներկայացված են նաեւ վզնոցներ` ուլունքներով եւ ծոպիկներով:

matthew-williamson-showcases-stunning-spring-2013-collection-0

Աքսեսուարները ներառում են նաեւ կլոր ակնոցներ` տարբեր գույնի շրջանակներով: Read more »

Օսկար դե լա Ռենտայի ռոմանտիկ Գարուն/Ամառ 2013 հավաքածու

Նյու Յորքի նորաձեւության շաբաթի շրջանակներում մոդելային աշխարհի ուշադրությունը գրավել է Օսկար դե լա Ռենտայի Գարուն/Ամառ 2013 հավաքածուն` ռոմանտիկ եւ դյութիչ: Հավաքածուն ներկայացնում է տարբեր ոճերի հագուստներ` վառ գույների բազմազանությամբ: Կարված հագուստներն ու գործվածքները միախառնված են, որոնք ներկայացված են ժանյակներով եւ կաշվից, մանժետներով եւ գործվածքների կտորներով` երիզված շերտագծերով: 60-ականների շունչը փոխանցող կոստյումներում ընդգծվում է միախառնված վարդագույնը եւ փիրուզագույնը: Իսկ կաշին այս կոստյումներին նորաոճ տեսք է հաղորդում:

oscar-de-la-rentas-romantic-springsummer-2013-collection-1

Հետաքրքիր են նաեւ 50-ականնների ոճի երկարափեշ զգեստները` քաղցր պաստելային գույներով: Read more »

Նյու Յորքի նորաձեւության շաբաթ: Փիթեր Սոմի նորաձեւության ցուցադրություն

Նյու Յորքի նորաձեւության շաբաթի շրջանակներում ներկայացված Փիթեր Սոմի Գարուն-2013 հավաքածուն աչքի է ընկնում նրբագեղ եւ գեղեցիկ տեսականիով: Գորշ գույները հակադրվում են միախառնված տարբեր երանգներին: Կտորից կարված հագուստները հավաքածուի ամենահետաքրքիր մասն են կազմում`  ծաղկավոր եւ աբստրակտ ձեւավորված: Հագուստները գրավիչ են իրենց նրբագեղությամբ, որոնց առանձնակի հմայք են տալիս ծաղկավոր օձիքները:

peter-soms-spring-2013-collection-1

Հավաքածուում ներառված են նաեւ ծաղկավոր եւ մետաղյա ծայրերով կոշիկներ: Հագուստների հմայքին նոր շունչ են հաղորդում գեղեցիկ ձեւավորված պայուսակները: Read more »