Նիկոլաս Քիրկվուդը մշտապես զարմացրել է հանրությանն իր ինքնատիպ կոշիկների հավաքածուով: Նրա ստեղծագործություններն աչքի են ընկնում նրբագեղությամբ եւ հետաքրքիր ոճով:
Այս կոշիկները բավարար են ամբոխից առանձնանալու համար: Աշուն-Ձմեռ 2012/2013 հավաքածուն նույնպես ցնցող է: Այն ներառում է մի շարք շքեղ մոդելներ, որոնք կանանց կհաղորդեն նորաձեւ եւ գայթակղիչ տեսք:
Անդրադառնալով հավաքածուի գույներին` պետք է նշել, որ դրանք բոլորը վառ են եւ ճչացող: Կապույտ եւ վարդագույն, ոսկեգույն եւ սեւ, թագավորական կարմիր եւ մանուշակագույն` սրանք ձեր զգեստապահարանին շքեղություն կհաղորդեն: Դիզայների հավաքածուն աչքի է ընկնում ոճային բազմազանությամբ: Այն ամբողջացնում են կրունկներով, երկարաճիտ կոշիկները, սանդալները: Կան կոշիկներ, որոնք զարդարված են մորթով, փետուրներով, ժանյակներով: