Նայելով DKNY-ի Աշուն-Ձմեռ 2012/2013 հավաքածուին` աչքի է զարնում կանացիությունը, գեղեցկությունը, երիտասարդությունն ու նրբագեղությունը: Այս բոլոր հատկանիշներն անբաժանելիորեն միատեղված են հավաքածուում: Վերջինիս մեջ ներառված տեսականին առաջին հայացքից հասարակ է թվում, սակայն իրականում այն բավականին նրբաոճ է, եւ անտարբեր չի թողնի նորաձեւության սիրահարներին:
Հավաքածուն գրավիչ է մոդելների առումով: Այն կազմված է մորթե դետալներով համադրված կարճ վերարկուներից, տաք բաճկոններից, կիսաշրջազգեստներից եւ զգեստներից, կաշվե կոստյումներից եւ ծաղկավոր այլ հագուստներից:
Չնայած հավաքածուի հիմնական տեսականին սեւ եւ մուգ գույների մեջ է , որը շատ հարմար է ձմեռվա համար, սակայն կան նաեւ վառ գույների հագուստներ: Հավաքածուին առանձնակի տեսք են հաղորդում կարմիր կոշիկները: