Giles–ի Աշուն-Ձմեռ 2013/2014 հավաքածու

Հայտնի մոդել Քրիստեն Մքմենամին ներկայացրել է Giles ապրանքանիշի Աշուն-Ձմեռ 2013/2014 հավաքածուի տեսականին Լոնդոնի  նորաձեւության շաբաթի շրջանակներում: Սատանայի տեսքով մոդելին բեմում փոխարինելու են գալիս Կարա Դելեվինը, Էդի Կամփելը, Ջորջիա Մեյ Ջագերը: Սպիտակ զգեստներին փոխարինում են ոսկեգույն, մուգ մանուշակագույն եւ դարչնագույն տեսականին, իսկ եզրափակումը տրվում է սեւ երեկոյան զգեստի ցուցադրությամբ: Վերջինիս միջոցով ներկայացվում են դժոխքն ու դրախտը, իսկ դիզայներին հաջողվում է դրախտը այդքան գեղեցիկ եւ ցնցող ներկայացնել:

Untitled-33

Հավաքածուում տեղ գտած զգեստները համադրված են ինքնատիպ ձեռնոցների հետ` զարդարված Սվարովսկի ապրանքանիշի դետալներով: Ինչպես միշտ, Giles-ի տեսականում մեծ տեղ են զբաղեցնում ձեռքի աշխատանքները. զգեստները  զարդարված են գեղեցիկ կաշվե նախշերով: 

Untitled-42

Հավաքածուի ցուցադրության ժամանակ թվում էր` հրեշտակների տեսք ունեցող մոդելները երկրնքից են հայտնվել հանդիսատեսի առջեւ:  Սակայն, հավաքածուում ներառված տեսականին նախատեսված չէ ամենօրյա կրելու համար: Ընտրելով այս հագուստներից` կանայք անկրկնելի տեսք կունենա հատուկ երեկույթների ժամանակ:

Untitled-54

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply

hanuman chalisa yantra | fat cutter | body buildo | asthi jivak