Լոնդոնի նորաձեւության շաբաթի շրջանակներում Osman ապրանքանիշը հանդես է եկել Աշուն 2013 հավաքածուի ցուցադրութւամբ: Հավաքածուում տեղ գտած սեւ եւ սպիտակ գույներով ձեւավորված զգեստները գրավիչ եւ գեղեցիկ են: Հավաքածուում ներկայացված են նաեւ տոպեր, սահող տաբատներ եւ կիսաշրջազգեստներ:
Կտորեղենը հավաքածուի հիմնական տարրն է: Հավաքածուում ներառված կտորից կարված տոպերը եւ զգեստները համադրված են հետաքրքիր գոտիների հետ: Մորթին օգտագործված է ոչ միայն աքսեսուարներում. տոպերը, կիսաշրջազգեստները, ինչպես նաեւ վերարկուները նույնպես կրում են մորթյա դետալներ` սպիտակ, սեւ եւ մոխրագույն գույների:
Հավաքածուում տեղ գտած հագուստները հետաքրքիր են ձեռնոցների, օձիքների հետ համադրությամբ: Մորթյա դետալներ ունեցող զգեստները համադրված են մորթյա կլաչերի հետ: Հավաքածուում ներառված աքսեսուարները եւ կոշիկները լրացնում են հագուստներին: Հավաքածուում մեծ տեղ է հատկացված մորթյա կլաչերին, ինրպես նաեւ մետալիկ կամ սպիտակ բաց քթով կոշիկներին: