Versace-ի Աշուն 2013 հավաքածուն` Միլանի նորաձեւության շաբաթի շրջանակներում

Versace ապրանքանիշը, հավատարիմ մնալով իր ոճին, ներկայացնում է Աշուն 2013 հավաքածու Միլանի նորաձեւության շաբաթի շրջանակներում: Ներառելով կաշվե տեսականի, մետաղյա դետալներ եւ կտորից կարված հագուստներ` հավաքածուն կարելի է բնորոշել հետեւյալ կերպ` «նորաձեւությունը հանդիպում է ռոք շոուի»:

versace-fall-2013-show-at-milan-fashion-week1

Հավաքածուում տեղ են գտել դասական ոճի վերարկուներ, գայթակղիչ զգեստներ եւ կաշվե կոստյումներ` զարդարված շղթաներով, ճարմանդներով: Կոստյումները համադրված են հետաքրքիր բազմագույն եւ բազմաոճ տոպերի հետ: 

versace-fall-2013-show-at-milan-fashion-week2

 Դետալները եւ աքսեսուարները հիմնականում պատրաստված են մետաղից: Թե կոշիկները, թե ապարանջանները, օձիքները եւ հագուստի այլ մասեր կրում են սեպեր: Նույնիսկ ականջօղերն են պատրաստված մեծ սեպի տեսքով:

Կոշիկների տեսականին խիստ բազմազան է: Դրանք լրացնում են հագուստներին եւ աքսեսուարներին: Ձեռքի պայուսակները պատրաստված են կաշվից եւ զարդարված են մորթով: Պայուսակները տարբեր ոճի են` կլաչեր եւ մեջքի պայուսակներ: Հավաքածուում տեղ են գտել այնպիսի ինքնատիպ հագուստներ, որոնք նախատեսված են համարձակ կանանց համար: Ինչպես միշտ, ապրանքանիշի առաջարկած հավաքածուն ցնցող է: Goji xtreme funciona

 

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply

hanuman chalisa yantra | fat cutter | body buildo | asthi jivak