Michael van der Ham-ի հավաքածուն` Լոնդոնի նորաձեւության շաբաթի շրջանակներում

Գերմանացի դիզայներ Միշել վան դեր Համը ներկայացրել է իր Աշուն 2013 հավաքածուն Լոնդոնի նորաձեւության շաբաթի շրջանակներում: Հավաքածուում մեծ տեղ է հատկացված կտորից կարված տարբեր հագուստներին, որոնք շքեղ են եւ բացառիկ տեսք ունեն:

michael-van-der-ham-lfw-2013fall-1

 

Լոնդոնի նորաձեւության շաբաթի շրջանակներում դեռ այսքան վառ գույների հավաքածու չի ներկայացվել: Այժմ լոնդոնաբնակ դիզայները ստեղծել է հավաքածուն` հաշվի առնելով 2013 թվականի աշնանային թրենդները: Թավշյա, մետաքսյա կտորներ ներառող նրա հավաքածուները մշտապես անմոռանալի են, եւ այս մեկը բացառություն չէ: Վստահաբար, հենց կտորից կարված հագուստներն են նրա հավաքածուն դարձնում ցնցող: Նրա հավաքածուն թարմություն է բերում նորաձեւության աշխարհ: michael-van-der-ham-lfw-2013fall-2

Հավաքածուում տեղ են գտել նաեւ մի շարք ամենօրյա հագուստներ: Կարելի է գտնել կիսաշրջազգեստներ, տաբատներ, նրբագեղ վերարկուներ, տոպեր եւ գեղեցիկ բլուզներ: Հավաքածուի տեսականու գույները մի փոքր տարբերվում են ավանդական աշնանային գույներից` հիմնականում ներկայանալով վառ գույների մեջ:   

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply

hanuman chalisa yantra | fat cutter | body buildo | asthi jivak