Julien Macdonald-ի Աշուն 2013 հավաքածուի ցուցադրություն

Julien Macdonald աշխարհահռչակ ապրանքանիշը ներկայացրել է Աշուն 2013 ցնցող եւ գրավիչ հավաքածու Լոնդոնի նորաձեւության շաբաթի շրջանակներում: Վերջինս հիանալի ընտրություն է երիտասարդ աղջիկների համար, ովքեր նախընտրում են երեկույթներ եւ չեն կարող ապրել առանց շքեղ հագուստների: Հանրահայտ նորաձեւության տունը ցնցել է նորաձեւության աշխարհն իր շքեղ զգեստներով:

julien-mcdonald-fall2013-1

 Ջուլիան Մաքդոնալդը, խոսելով այն մասին, թե ինչն է իր համար ներշնչանքի աղբյուր հանդիսացել հավաքածուն ստեղծելից, նշել է, որ մշտապես անում է այնպիսի բաներ, որոնք իրեն երջանկացնում են: «Անցյալ տարի ես այցելեցի Լաս Վեգաս եւ հիանալի ժամանակ անցկացրի: Բոլորը շատ լավ են հագնվում այնտեղ:  Յուրաքանչյուրն այնտեղ գերաստղ է, գիշեր-ցերեկ մասնակցում է երեկույթների: Իրականում, այնտեղ ցերեկ չի լինում, միայն գիշերներ: Կեցցե, Վաս Վեգասը»,- նշել է դիզայները: Այժմ, տեսնելով հավաքածուում ներառված զգեստները, պարզ է դառնում, թե որտեղից են գալիս այդ փետուրները: Դիզայները սիրում է ստեղծել ցնցող զգեստներ, որոնք կընդգծեն կնոջ անհատականությունը:

julien-mcdonald-fall2013-8

 Հավաքածուում տեղ գտած զգեստները նախատեսված են ինքնավստահ կնոջ համար, որին չի հուզում շրջապատի կարծիքը եւ գիտի, որ ցնցող տեսք ունի: Այսպիսով, եթե ցանկանում եք լինել ուշադրության կենտրոնում եւ շլացուցիչ տեսք ունենալ երեկույթների ժամանակ, ապա այս հավաքածուն հենց ձեզ համար է նախատեսված: Web Design Agency in Philadelphia

 

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply

hanuman chalisa yantra | fat cutter | body buildo | asthi jivak