Նյու Յորքի նորաձեւության շաբաթ: Carmen Marc Valvo-ի աշնանային հավաքածուի ցուցադրություն

Աշխարհահռչակ Carmen Marc Valvo ապրանքանիշը ներկայացրել է իր վերջին` Աշուն 2013 հավաքածուն Նյու Յորքի նորաձեւության շաբաթի շրջանակներում: Ինքնատիպ հավաքածուն ներառում է բարձրակարգ եւ նրբագեղ տեսականի:

carmen-marc-valvo-fall2013-7

Սկզբնական շրջանում հայտնի լինելով որպես սպորտային հագուստի դիզայներ` Վալվոն հետագայում մեծ ճանաչում է գտել` համագործակցելով հանրահայտ աստղերի հետ` Բեյոնսե, Քեթրին Զետա-Ջոնս, Վանեսա Ուիլյամս: Մասնագիտանալով երեկոյան զգեստների մոդելավորման մեջ` դիզայները ճանապարհ է հարթում դեպի բարձրակարգ նորաձեւություն:

carmen-marc-valvo-fall2013-1

Այս վերջին` Աշուն 2013 հավաքածուն նույնպես բացառություն չէ: Նախ եւ առաջ հավաքածուն գրավիչ է նրբագեղությամբ եւ դասական ոճով: Դիզայները մեծ տեղ է հատկացրել կաշվե եւ մորթյա տեսականուն: Հավաքածուում ներկայացված են տարբեր առիթների համար նախատեսված զգեստներ` եւ լուրջ արարողությունների համար եւ ամենօրյա կոկտեյլային զգեստներ: Դիզայները ընտրության լայն հնարավորություն է առաջարկում տարբեր կառուցվածք ունեցող կանանց համար: Հավաքածուի գերակշռող գույնը սեւն է:

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply

hanuman chalisa yantra | fat cutter | body buildo | asthi jivak