Chanel-ի Գարուն 2013 հավաքածու

Փարիզի «բարձրակարգ նորաձեւության» շաբաթի շրջանակներում Chanel ապրանքանիշը ներկայացրել է Գարուն 2013 հավաքածուն: Վերջինս հիմնականում կազմված է տվիդից կարված զգեստներից եւ կոստյումներից, սակայն ներառում է նաեւ երեկոյան, ժանեկավոր, ինչպես նաեւ փետրավոր զգեստներ: Ցուցադրությունն անցկացվել է արհեստական անտառում, իսկ մոդելները ներկայացրել են տեսականին ծառուղու եւ կանաչապատ տարածքի միջով:

chanel-haute-couture-spring-2013-7
Ցուցադրությունը բացել են տվիդից կարված մի շարք հագուստներ` սպիտակ, բաց վարդագույն եւ կապույտ գույների մեջ: Նրանց մի մասն աչքի է ընկել ուսերի հետաքրքիր ձեւավորմամբ:

chanel-haute-couture-spring-2013-40

Ժանյակները ոչ միայն օգտագործված են զգեստներում, այլ նաեւ կոշկեղենի մեջ: Բոլոր հագուստներում ակնհայտ են ծաղկավոր դետալները: Բաց կապույտ եւ վարդագույն զգեստները համադրված են երկար կաշվե ձեռնոցների հետ: Այսպիսով, Chanel ապրանքանիշի կողմից ներկայացված հավաքածուն ցնցել է նորաձեւության աշխարհը, նաեւ հակասական կարծիքների տեղիք տվել:

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply

hanuman chalisa yantra | fat cutter | body buildo | asthi jivak