Versace-ի Գարուն-Ամառ 2013 հավաքածու

Իտալական Versace բարձրակարգ նորաձեւության տան կողմից ներկայացված Գարուն-Ամառ 2013 հավաքածուն կարելի է բնութագրել հետեւյալ կերպ` «Տաք, տաք, տաք»: Հավաքածուի ստեղծման ներշնչանքի աղբյուրը հունական Պանթեոնն է:

versace-spring-summer2013campaign1

Հանրահայտ կրքոտ մոդելներ Քեյթ Մոսը, Դարյա Վորբովան, Ջոան Սմոլլսը եւ Մարկոս Պիգոտը ներկայացնում են բազմաոճ հավաքածուն: Նախնական տպավորությամբ հավաքածուն ոչ այնքան հունական ծագում ունի, որքան գլադիատորական թեմայով է ներկայացված: Գլադիատորական ազդեցությունն ակնհայտ է մետաքսյա տունիկայի ձեւ ունեցող զգեստներում, ոսկե մանժետներում, եւ ծնկներին հասնող կաշվե կոշիկներում:

versace-spring-summer2013campaign4

Նորաձեւության տանը հաջողվել է պահպանել հավասարակշռությունը` հակադրելով անհամատեղելին` ժանյակը եւ կաշին, հագուստի բացակայությունը` զարդեղենի հետ: Արտասովոր հավաքածուն հաստատում է այն կարծիքը, որ Versace-ի տիպիկ զգեստները նախատեսված չեն այն անձանց համար, ովքեր դասվում են համեստների շարքում, իսկ Գարուն-Ամառ տեսականին վստահորեն չի կարող համարվել համեստ եւ խիստ: Ուստի ապրանքանիշի կողմից ներկայացված հավաքածուն կրելու համար պետք է մի կողմ թողնել ամաչկոտությունն ու փայլել արտասովոր տեսքով:

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply

hanuman chalisa yantra | fat cutter | body buildo | asthi jivak