Նյու Յորքի նորաձեւության շաբաթ: Փիթեր Սոմի նորաձեւության ցուցադրություն

Նյու Յորքի նորաձեւության շաբաթի շրջանակներում ներկայացված Փիթեր Սոմի Գարուն-2013 հավաքածուն աչքի է ընկնում նրբագեղ եւ գեղեցիկ տեսականիով: Գորշ գույները հակադրվում են միախառնված տարբեր երանգներին: Կտորից կարված հագուստները հավաքածուի ամենահետաքրքիր մասն են կազմում`  ծաղկավոր եւ աբստրակտ ձեւավորված: Հագուստները գրավիչ են իրենց նրբագեղությամբ, որոնց առանձնակի հմայք են տալիս ծաղկավոր օձիքները:

peter-soms-spring-2013-collection-1

Հավաքածուում ներառված են նաեւ ծաղկավոր եւ մետաղյա ծայրերով կոշիկներ: Հագուստների հմայքին նոր շունչ են հաղորդում գեղեցիկ ձեւավորված պայուսակները: Read more »

Աննա Սյուի Գարուն-2013 նորաձեւության ցուցադրություն

Աննա Սյուի Գարուն-2013 հավաքածուն ներկայացնում է ապշեցուցիչ հագուստի շարք`ընդգրկելով գործվածքներ, հյուսվածքներ: Հավաքածուն նաեւ ներկայացնում է տարբեր ոճերի խառնուրդ` կարված ռոմանտիկ զգեստներ` կաշվե բաճկոններով եւ օսլայած օձիքներով: Հավաքածուում կան նաեւ խնամքով մշակված աքսեսուարներ` հիմնականում վզնոցներ, ապարանջաններ: Հավաքածուն ամբողջացնում են ծաղկավոր շալերը, վերնաշապիկները, կաշվե բաճկոններ: Պիջակները եւ ժիլետները կրում են ճարմանդներ, ուլունքներ, նկարներ: Հիմնական շեշտադրումն արված է ուսերի եւ մանժետների վրա: Հագուստների օձիքները եւ գրպանները նույնպես զարդարված են ասեղնագործություններով: Շալերը եւ բաճկոնները հիանալի տարբերակ են գարնանային անորոշ եղանակին կրելու համար:

mixed-prints-fishnets-and-electric-blue-wigs-at-anna-sui-spring-2013-fashion-show-20

Աքսեսուարների հավաքածուն ներառում է նաեւ տարբեր գույների ակնոցներ: Հավաքածուն ընդգրկում է բարձրակրունկ կոշիկներ եւ տուֆլիներ: Read more »

Miu Miu-ի գարնանային հավաքածուն կներկայացնի նրբագեղ հագուստներ

Prada ապրանքանիշի մաս համարվող Miu Miu-ն թողարկում է Գարուն-2013 նոր հետաքրքիր հավաքածու` ներառելով նրբագեղ եւ թարմ տեսականի երիտասարդ կանանց համար: Հավաքածուն ներկայացնում են մոդելային աշխարհի հայտնի դեմքեր` Ադրիանա Լիմա, Արիզոնա Մյուզ, Դութզեն Կրուս: Miu Miu-ն երբեք չի դադարում ստեղծել զարմանահրաշ եւ նրբագեղ տեսականի, որոնք կարող են կրել ամենախենթ մոդելները` ստանալով իսկապես նորաոճ տեսք:

miu-miu-sprin2013-campaign2
Վառվռուն եւ թարմ ապրանքանիշը հանրահայտ դիզայներ Միուչչա Պրադայի նախագիծն է եղել, որը ստեղծել է Miu Miu-ն 1992 թվականին` այն անվանելով իր մանկության մականունով: Նա նպատակ ուներ մոդելային աշխարհ բերել ինչ-որ արտասովոր եւ հետաքրքիր բան: Եվ նա հասավ իր նպատակին. Miu Miu-ն այսօր մեծ հռչակ ունի ամբողջ աշխարհում եւ ներկայացնում է բարձրակարգ նորաձեւություն: Read more »

Roberto Cavalli-ի նոր պայուսակներն աչքի են ընկնում վառ գույների բազմազանությամբ

Roberto Cavalli  ապրանքանիշի Աշուն-ձմեռ-2012/2013 հավաքածուն ներկայացնում է շքեղ պայուսակներ եւ  կլաչեր` պատրաստված կաշվից, կերպասից եւ հորթի կաշվից: Հավաքածուն ներառում է տարբեր ոճերի պայուսակներ` մեծ պայուսակներ, որոնց առջեւի  մասը եւ կողային գրպանները պատրաստված են կոկորդիլոսի կաշվից, ճարմանդներով եւ կանթերով պայուսակներ` հորթի կաշվից, փոքր ճամպրուկներ` կոկորդիլոսի կաշվից` մետաղյա ճարմանդներով, ինչպես նաեւ օձի կաշվից եւ կերպասից կլաչեր:

 

roberto-cavalli-bags-for-fall-winter-2012-2013-2

 

Պայուսակներն աչքի են ընկնում վառ գույների բազմազանությամբ:  Ձեռք բերելով կարմիր, մանուշակագույն, դեղին, փիրուզագույն եւ վարդագույն պայուսակները` կանայք հնարավորություն կունենան իրենց զգեստապահարաններին  թարմություն եւ պայծառություն հաղորդել:  Վառ երանգավորված պայուսակներն ավելի գեղեցիկ կնայվեն բաց գույնի հագուստի հետ: Read more »

Chopard-ը տարեդարձը նշում է արտասովոր զարդերի հավաքածուի թողարկմամբ

Chopard ապրանքանիշը, ստեղծման 150 ամյակը նշելու կապակցությամբ, թողարկել է զարդերի եւ ժամացույցների արտասովոր գեղեցիկ հավաքածու` «Կենդանական աշխարհի հավաքածու» անվանմամբ: Այն ներառում է զարմանահրաշ արվեստի 150 ինքնատիպ տարրերի շարք: Հավաքածուում միախառնված են անսպասելի նյութեր` մարգարիտ, լուսնաքար, որձաքար, կարմիր ոսկի, տիտան, թանկարժեք փայտանյութ: Իսկ այսպիսի շքեղ եւ նուրբ զարդեր ստանալու համար, իհարկե, անհրաժեշտ է նաեւ մանրակրկիտ աշխատանք, որի արդյունքն ակնհայտ է:

Chopard-ը տարեդարձը նշում է արտասովոր զարդերի հավաքածուի թողարկմամբ

Մենք հաճախ օգտագործում ենք զարդերը մեր արտաքինը լրացնելու համար` հաղորդելով ավարտուն տեսք: Սակայն, որոշ զարդեր կարող են օգտագործվել որպես արտաքինի գլխավոր տարրեր, եթե դրանք շատ առանձնահատուկ են: Chopard ապրանքանիշի կողմից արտադրված զարդերը հենց այդպիսին են` նուրբ, խնամքով մշակված եւ շքեղ:
Read more »

Red Valentino-ն ներկայացրել է անակնկալներով լի հավաքածու

Red Valentino ապրանքանիշը հետաքրքիր անակնկալ է պատրաստել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար` վերջերս ներկայացնելով Գարուն-ամառ-2013 նախահավաքածուն: Այն ընդգրկում է շլացուցիչ վարդագույն ծաղկավոր հագուստների տեսականի, որոնք եթերային տեսք կհաղորդեն ցանկացած կնոջ: Հավաքածուի տարրերն իսկապես կանացիություն են ներշնչում, որն ապրանքանիշը ցուցադրում է նորաոճ զգեստների, կիսաշրջազգեստների, վերնաշապիկների եւ վերարկուների միջոցով, սակայն հավաքածուի անկրկնելիությունը գույների ընտրության մեջ է:

Red Valentino-ն ներկայացրել է անակնկալներով  լի հավաքածու

Տեսականին միահյուսված է հաճելի եւ «քաղցր» գունային գամաներով` վարդագույն, կանաչ եւ կարմիր` ընդգծված սեւ նախշերով եւ կետիկներով: Հավաքածուում ներառված թեմաներից յուրաքանչյուրն ունի իր ինքնատիպ անվանումը: Օրինակ` վարդագույն բյուրեղիկներով զգեստները կրում են «Փթթող ծաղիկներ» անվանումը: Read more »