Michael van der Ham-ի հավաքածուն` Լոնդոնի նորաձեւության շաբաթի շրջանակներում

Գերմանացի դիզայներ Միշել վան դեր Համը ներկայացրել է իր Աշուն 2013 հավաքածուն Լոնդոնի նորաձեւության շաբաթի շրջանակներում: Հավաքածուում մեծ տեղ է հատկացված կտորից կարված տարբեր հագուստներին, որոնք շքեղ են եւ բացառիկ տեսք ունեն:

michael-van-der-ham-lfw-2013fall-1

 

Լոնդոնի նորաձեւության շաբաթի շրջանակներում դեռ այսքան վառ գույների հավաքածու չի ներկայացվել: Այժմ լոնդոնաբնակ դիզայները ստեղծել է հավաքածուն` հաշվի առնելով 2013 թվականի աշնանային թրենդները: Թավշյա, մետաքսյա կտորներ ներառող նրա հավաքածուները մշտապես անմոռանալի են, եւ այս մեկը բացառություն չէ: Վստահաբար, հենց կտորից կարված հագուստներն են նրա հավաքածուն դարձնում ցնցող: Նրա հավաքածուն թարմություն է բերում նորաձեւության աշխարհ: michael-van-der-ham-lfw-2013fall-2

Հավաքածուում տեղ են գտել նաեւ մի շարք ամենօրյա հագուստներ: Կարելի է գտնել կիսաշրջազգեստներ, տաբատներ, նրբագեղ վերարկուներ, տոպեր եւ գեղեցիկ բլուզներ: Հավաքածուի տեսականու գույները մի փոքր տարբերվում են ավանդական աշնանային գույներից` հիմնականում ներկայանալով վառ գույների մեջ:    Read more »

Նյու Յորքի նորաձեւության շաբաթ: Carmen Marc Valvo-ի աշնանային հավաքածուի ցուցադրություն

Աշխարհահռչակ Carmen Marc Valvo ապրանքանիշը ներկայացրել է իր վերջին` Աշուն 2013 հավաքածուն Նյու Յորքի նորաձեւության շաբաթի շրջանակներում: Ինքնատիպ հավաքածուն ներառում է բարձրակարգ եւ նրբագեղ տեսականի:

carmen-marc-valvo-fall2013-7

Սկզբնական շրջանում հայտնի լինելով որպես սպորտային հագուստի դիզայներ` Վալվոն հետագայում մեծ ճանաչում է գտել` համագործակցելով հանրահայտ աստղերի հետ` Բեյոնսե, Քեթրին Զետա-Ջոնս, Վանեսա Ուիլյամս: Մասնագիտանալով երեկոյան զգեստների մոդելավորման մեջ` դիզայները ճանապարհ է հարթում դեպի բարձրակարգ նորաձեւություն: Read more »

Իզաբելի Ֆոնտանան ներկայացնում է Morena Rosa-ի Գարուն-Ամառ 2013 լողազգեստների հավաքածուն

Հանրահայտ մոդել Իզաբելի Ֆոնտանան ներկայացնում է Morena Rosa-ի Գարուն-Ամառ 2013 լողազգեստների հավաքածուն: Վերջինս ներառում է ոչ միայն վառ գույների լողազգեստներ եւ բիկինիներ, այլեւ ինքնատիպ ականջօղեր եւ վզնոցներ: Հավաքածուն ներկայացնում է հետաքրքիր տեսականի` համադրված մատանիներով, լեռնային բյուրեղով եւ, իհարկե, տարբեր նախշերով:

morena-rosa

Բացի բազմագույն լողազգեստներից, Մորենա Ռոզան առաջարկում է նաեւ սեւ ընդհանուր լողազգեստ, որն ընդգծում է մարմինը: Հավաքածուում առանձնակի տեղ է զբաղեցնում պլաստմասե տերեւներով զարդարված լողազգեստը, որը ոչ այնքան լողալու համար է, որքան որեւէ երեկույթի մասնակցելու: Read more »

Gieseppe Zanotti-ի Գարուն-Ամառ 2013 կոշիկների հավաքածու

Gieseppe Zanotti ապրանքանիշի կողմից ներկայացված Գարուն-Ամառ 2013 կոշիկների հավաքածուն ստեղծված է Motown-ի 70-ական թվականների ոճով: Հավաքածուում ներկայացված կոշիկների տարբեր ոճերի տեսականին աչքի է ընկնում գունային բազմազանությամբ: Սեւ, նարնջագույն, վառ կարմիր գույներին լրացնելու է գալիս սպիտակը: Կոշիկները գրավում են ինքնատիպ ոճով` զարդարված ոսկեգույն շղթաներով, սեպերով եւ այլ հետաքրքիր դետալներով:

Դիզայներն իր հավաքածուում առաջին անգամ ներառել է միջին չափսի կրունկով սանդալ, ինչպես նաեւ հատուկ սանդալ, որը ստեղծվել է Kanye West-ի հետ համագործակցության արդյունքում: Read more »

Giorgio Armani-ի Աշուն-Ձմեռ պայուսակների հավաքածու

Giorgio Armani ապրանքանիշի կողմից ներկայացված Աշուն-Ձմեռ պայուսակների հավաքածուն աչքի է ընկնում շքեղությամբ, ինքնատիպությամբ եւ վառ գույներով: Ճչացող գույներով աչքի ընկնող պայուսակները հնարավորություն կտան այն կրողին առանձնանալ ամբոխից: Հավաքածուն ներառում է տարբեր չափսերի եւ ոճերի պայուսակներ, որոնք, ինչպես այն ապրանքանիշի կողմից ներկայացված այլ տեսականին, յուրօրինակ եւ հետաքրքիր են:

giorgio-armani-bags-2

Giorgio Armani-ի հավաքածուն, որը բաղկացած է տարբեր ոճերի պայուսակներից, նախատեսված է ինքնավստահ կանանց համար, ովքեր գիտեն, թե ինչ են ուզում եւ ինչն են ամենից շատ արժեւորում այս նյութական աշխարհում: Read more »

Chanel-ի Գարուն 2013 հավաքածու

Փարիզի «բարձրակարգ նորաձեւության» շաբաթի շրջանակներում Chanel ապրանքանիշը ներկայացրել է Գարուն 2013 հավաքածուն: Վերջինս հիմնականում կազմված է տվիդից կարված զգեստներից եւ կոստյումներից, սակայն ներառում է նաեւ երեկոյան, ժանեկավոր, ինչպես նաեւ փետրավոր զգեստներ: Ցուցադրությունն անցկացվել է արհեստական անտառում, իսկ մոդելները ներկայացրել են տեսականին ծառուղու եւ կանաչապատ տարածքի միջով:

chanel-haute-couture-spring-2013-7
Ցուցադրությունը բացել են տվիդից կարված մի շարք հագուստներ` սպիտակ, բաց վարդագույն եւ կապույտ գույների մեջ: Նրանց մի մասն աչքի է ընկել ուսերի հետաքրքիր ձեւավորմամբ: Read more »

Գոկ Վանի եւ SLINK ամսագրի համագործակցության արդյունքը կանանց ներքնազգեստի ինքնատիպ ֆոտոսեսիան է

Գոկ Վանը նորաձեւության հանրահայտ փորձագետ է եւ սիրված իր յուրօրինակ անհատականության համար: Նա ուժերը փորձել է նաեւ մոդելավորման ասպարեզում` հեղինակելով ներքնազգեստի հավաքածուներ, որոնք շատ արագ սպառվել են: Նրա վերջին նախագիծը SLINK նորաձեւության ամսագրի հետ համագործակցությունն է եւ «Պարզապես եղիր» անվանումը կրող կանանց ներքնազգեստի շարքը:

gok-wan-slink-plus-size-lingerie-2

Համագործակցության արդյունքը ներկայացված ֆոտոսեսիան է, որտեղ ցուցադրվում են կանանց շքեղ ներքնազգեստներ: Խորաթափանց լուսանկարիչները հմայիչ մոդելների միջոցով  փոխանցում են հավաքածուի ողջ գրավչությունը: Read more »

Roberto Cavalli-ի նոր հավաքածուն ներկայացնում են հանրահայտ մոդելները

Roberto Cavalli-իի Գարուն 2013 հավաքածուն ներկայացրել են հանրահայտ մոդելներ  Սյուի Հին, Իզաբելի Ֆոնտանան, Մալջոզիա Բելան:  Այս երեք գեղեցկուհիները կրում են Գարուն 2013 հավաքածուի կանանց կոստյումները: Ցուցադրության համար ապրանքանիշն ընտրել է կենդանիների նկարներով մետաքսյա կոստյումներ, սահող զգեստներ` համադրված զարդերով:

roberto-cavalli-spring

Հավաքածուն եթերային եւ կանացի է` ներառելով մի շարք սպիտակ հագուստներ` ծաղկավոր դետալներով:  Բացի այդ, հավաքածուում օգտագործված են նաեւ ժանյակներ եւ գործվածքեղեն: Հավաքածուի առաջին մասը ներկայացնում են սպիտակ կոստյումներ` ներառելով  լազերային կտրվածքով բլուզներ, զգեստներ եւ տաբատներ: Read more »

Ռոզի Հանթինգթոն-Ուիթլիի կանանց ներքնազգեստի Գարուն 2013 հավաքածու

Աշխարհահռչակ մոդել Ռոզի Հանթինգթոն-Ուիթլին, ով նաեւ ուժերը փորձել է ֆիլմարվեստում, ներկայացրել է կանանց ներքնազգեստի Գարուն 2013 շքեղ հավաքածուն`կապված Սուրբ Վալենտինի տոնի հետ: Հավաքածուում ներառված տեսականին պատրաստված է շքեղ մետաքսից` բաց գույների մեջ:

Lingerie

Գարուն 2013 հավաքածուն բաղկացած է կանանց ներքնազգեստի տեսականուց, ինչպես նաեւ ներառում է գիշերանոցներ: Հավաքածուի տեսականիում միախառնված են փափկությունը, ռոմանտիկան եւ կանացիությունը: Հավաքածուի յուրաքանչյուր տարր, վստահորեն, կարող է Սուրբ Վալենտինի տոնի հիասքանչ նվեր լինել: Նաեւ կարեւոր է այն, որ ներկայացված են տարբեր չափսերի ներքնազգեստներ: Իսկ գինը մատչելի է: Read more »

2013-ի թրենդային ակնոցներ

Հագուստների հետ ճիշտ համադրված աքսեսուարները յուրօրինակ եւ հետաքրքիր տեսք են հաղորդում, իսկ նորաձեւ ակնոցներն առանձնակի դեր ունեն այդ աքսեսուարների շարքում:

spring-summer-2013-eyewear-trends

2013 թվականի թրենդային ակնոցներն աչքի են ընկնում թեոճային, թե գունային բազմազանությամբ: Աշխարհահռչակ ապրանքանիշների կողմից ներկայացված հավաքածուներում տեղեն գտել բավականին հետաքրքիր ձեւավորմամբ ակնոցներ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Գարուն-Ամառ 2013-իթրենդային ակնոցները: Read more »