Alexander McQueen ապրանքանիշը մշտապես հանդես է եկել յուրօրինակ հավաքածուներով: Գարուն 2013 նորաձեւության ցուցադրությունն այդ առումով բացառություն չէր: Հավաքածուն ճոխ կորսետների, կիսաշրջազգեստների եւ գործվածքների համադրություն է: Ներկայացված տեսականին զարդարված է ժանյակներով, թանկարժեք քարերով եւ ձեւավորված հյուսվածքներով:

Հավաքածուի հիմնական խորհրդանիշը մեղուն է, իսկ հագուստներում կան մեղրախորիսխի նմանվող դետալներ: Հավաքածուի առաջին մասը կազմված է պիջակներից` զարդարված մեղրախորիսխի ցանցով, իսկ կիսաշրջազգեստները ներկայացված են օղակներով: Զգեստները զարդարված են ծաղիկներով, որոնք ամբողջացնում են հավաքածուի խորհուրդը: Հավաքածուում ներառված են նաեւ նույն ոճով պատրաստված պայուսակներ եւ գլխարկներ: Աքսեսուարներում եւ կոշիկներում նունպես գերիշխում է մեղրախարիսխի ոճը: Read more »