Միլանի նորաձեւության շաբաթը մեկնարկել է բազմապիսի նորաձեւության ցուցադրություններով: Դիզայներ Բլյուգըրլի ներկայացրած Գարուն 2013 հավաքածուն աչքի է ընկնում ռոմանտիկ եւ «քաղցր» տեսականիով: Եթերային գործվածքները եւ ծաղկավոր զգեստները հավաքածուի առանցքն են կազմում: Հավաքածուն «համեմված» է ժանյակներով, ծալազարդված մանժետներով, որոնք ռոմանտիկ տեսք են հաղորդում:
Հավաքածուի մեծամասնությունը կազմում են թեթեւ ամառային զգեստները: Զգեստների տարբեր ոճերը բազմազան տեսականի են ներկայացնում ամռանը կրելու համար: Հավաքածուում ներառված տեսականին գրավում է պաստելայինից մինչեւ մուգ կարմիր եւ լայմի երանգներով: Նաեւ կան զգեստներ` սպիտակ կամ մետաղյա` հիմնականում ոսկեգույն երանգներով:
Հավաքածուում ներառված աքսեսուարները բավականին պարզ են: Կան երկար կախված վզնոցներ եւ փոքր պայուսակներ` տարբեր գույների եւ կենդանիների նկարներով: Որոշ պայուսակներ զարդարված են թանկարժեք քարերով:
Հավաքածուն ամբողջացնում են լաքապատ բարձրակրունկ մինչեւ կոճերը հասնող կոշիկները` բաց կապույտից մինչեւ ոսկեգույն:
dknight magicbox review