Gieseppe Zanotti-ի Գարուն-Ամառ 2013 կոշիկների հավաքածու

Gieseppe Zanotti ապրանքանիշի կողմից ներկայացված Գարուն-Ամառ 2013 կոշիկների հավաքածուն ստեղծված է Motown-ի 70-ական թվականների ոճով: Հավաքածուում ներկայացված կոշիկների տարբեր ոճերի տեսականին աչքի է ընկնում գունային բազմազանությամբ: Սեւ, նարնջագույն, վառ կարմիր գույներին լրացնելու է գալիս սպիտակը: Կոշիկները գրավում են ինքնատիպ ոճով` զարդարված ոսկեգույն շղթաներով, սեպերով եւ այլ հետաքրքիր դետալներով:

Դիզայներն իր հավաքածուում առաջին անգամ ներառել է միջին չափսի կրունկով սանդալ, ինչպես նաեւ հատուկ սանդալ, որը ստեղծվել է Kanye West-ի հետ համագործակցության արդյունքում: Զվարճալի նկարներ, մուգ ոսկեգույն զարդարանքներ, կենդանակերպ նախշեր եւ ֆուտուրիստական այլ դետալներ` այս ամենը յուրօրինակ տեսք է հաղորդում ողջ տեսականուն:

«Ես սիրում եմ միշտ հաշվի առնել համաչափությունը, սակայն հաճախ ագրեսիվ է ստացվում»,- նշել է Զանոտին:

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply

hanuman chalisa yantra | fat cutter | body buildo | asthi jivak