Իզաբելի Ֆոնտանան ներկայացնում է Morena Rosa-ի Գարուն-Ամառ 2013 լողազգեստների հավաքածուն

Հանրահայտ մոդել Իզաբելի Ֆոնտանան ներկայացնում է Morena Rosa-ի Գարուն-Ամառ 2013 լողազգեստների հավաքածուն: Վերջինս ներառում է ոչ միայն վառ գույների լողազգեստներ եւ բիկինիներ, այլեւ ինքնատիպ ականջօղեր եւ վզնոցներ: Հավաքածուն ներկայացնում է հետաքրքիր տեսականի` համադրված մատանիներով, լեռնային բյուրեղով եւ, իհարկե, տարբեր նախշերով:

morena-rosa

Բացի բազմագույն լողազգեստներից, Մորենա Ռոզան առաջարկում է նաեւ սեւ ընդհանուր լողազգեստ, որն ընդգծում է մարմինը: Հավաքածուում առանձնակի տեղ է զբաղեցնում պլաստմասե տերեւներով զարդարված լողազգեստը, որը ոչ այնքան լողալու համար է, որքան որեւէ երեկույթի մասնակցելու:

morena-rosa-1

Այն այնքան էլ հարմարավետ չէ, սակայն բավականին գրավիչ է: Զմրուխտե կանաչ բիկինին նույնպես հետաքրքիր է եւ գրավիչ: Morena Rosa-ի Գարուն-Ամառ 2013 լողազգեստների հավաքածուն մեծ ոգեւորությամբ է ընդունվել նորաձեւության աշխարհի կողմից: infrarood verwarming

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply

hanuman chalisa yantra | fat cutter | body buildo | asthi jivak