Roberto Cavalli-իի Գարուն 2013 հավաքածուն ներկայացրել են հանրահայտ մոդելներ Սյուի Հին, Իզաբելի Ֆոնտանան, Մալջոզիա Բելան: Այս երեք գեղեցկուհիները կրում են Գարուն 2013 հավաքածուի կանանց կոստյումները: Ցուցադրության համար ապրանքանիշն ընտրել է կենդանիների նկարներով մետաքսյա կոստյումներ, սահող զգեստներ` համադրված զարդերով:
Հավաքածուն եթերային եւ կանացի է` ներառելով մի շարք սպիտակ հագուստներ` ծաղկավոր դետալներով: Բացի այդ, հավաքածուում օգտագործված են նաեւ ժանյակներ եւ գործվածքեղեն: Հավաքածուի առաջին մասը ներկայացնում են սպիտակ կոստյումներ` ներառելով լազերային կտրվածքով բլուզներ, զգեստներ եւ տաբատներ:
Ներկայացված են նաեւ V-աձեւ կտրվածքով կարված զգեստներ: Երեկոյան զգեստներին շքեղ տեսք են հաղորդում ուլունքները: Կոշկեղենը ներառում է սանդալներից մինչեւ բարձրակրունկ կոշիկներ: Աքսեսուարները ներկայացնում են կենդանիների տեսք ունեցող զարդեր, կոկորդիլոսի կաշվից պատրաստված պայուսակներ, փոքր կլաչեր եւ կլոր ակնոցներ: